Իրադարձություններ Հայաստանում
Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում
Այսօր հունիսի 30-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի ունեցավ Ուղեկցող մասնագետի/ Անձնական օգնականի/ Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը. ներկա էին բազմաթիվ հյուրեր, դպրոցի դասավանդող ուսուցիչներ, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը և Տյուտորների դպրոցի ղեկավար Հայկանուշ Դիլանյանը: Բանախոսները ներկայացրեցին ուղեկցող մասնագետի դերի կարևորությունը արդի ներառական հասարակության մեջ, ինչպես նաև անդրադարձ եղավ գաղափարի հղացման պատմությունը:
Դպրոցի ընդհանուր ծրագիրը և դասավանդող մասնագետներին ներկայացրեց դպրոցի ղեկավար Հ. Դիլանյանը: Նա նշեց մասնագետների իրավագիտակցության բարձրացման, էթիկական սկզբունքների պահպանման կարևորությունը` մասնագիտական տեսական և գործնական հմտությունների հետ համատեղ: Նախատեսվում է, որ դրպոցի դասավանդողները իրենք կարճ դասընթաց կանցնեն ՀՀ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի համապատասխան մասնագետների մոտ:
Ուղեկցող մասնագետներներն այսօր պահանջված են հասարակության մեջ սոցիալականացման, կրթության, հաղորդակցման խնդիրների հետևանքով ֆունկցիոնալ կյանք ունենալու դժվարություններ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների համար: Նրանց գործունեության արդյունքում այս մարդիկ հնարավորություն են ունենում դառնալ առավել ներգրավված համայնքային կյանքում, իրացնել կրթության իրավունքը, ունենալ առավել իմաստալից և հետաքրքրություններին համապատասխան զբաղվածություն և բարելավել կյանքի որակը:
Դպրոցը մասնագետներին թույլ կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ տյուտորի/ուղեկցող մասնագետի դերի, հիմնական նպատակների, գործունեության ոլորտների, հաշմանդամություն ունեցող մարդկանց առանձնահատկությունների, նորմատիպիկ զարգացման առանձնահատկությունների, աշխատանքաի ընթացքում ի հայտ եկող տարբեր դժվարություններ հաղթահարելու մասնագիտական գիտելիքների և միջամտություն ձևերի մասին:
Տյուտորների դպրոցի դասերը կմեկնարկեն հուլիսի 7-ին։ Գրանցվել կարող են ոչ միայն հոգեբանները, մանկավարժները, այլ նաև բուժաշխատողները, շահգրգիռ ծնողները, ընտանիքի անդամները և շահագրգիռ այլ անձինք։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն